երեքշաբթի, հունվար 19
19 / 1 / 2021
Ոստիկանության մայորը միացել է ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի պահանջին

Ոստիկանության մայորը միացել է ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի պահանջին

ՀՀ ոստիկանության մայոր Էդգար Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հարգելի հայրենակիցներ, ընկերներ, ծառայակիցներ:

Ես` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Էդգար Գալոյանս, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված հասարակական – քաղաքական իրավիճակը, դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում եմ ժողովրդի կողմից վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին:

Համոզված եմ, որ իրենց կոչմանն ու մասնագիտական արժանապատվությանը հավատարիմ ոստիկանները ի վերջո կգիտակցեն, որ իրավապահների առաքելությունը պետությանն ու ժողովրդին ծառայելն է»:

  • Կիսվել: