ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանության աշխատակիցները հավելավճար չեն ստանա. «Ժողովուրդ»

Ոստիկանության աշխատակիցները հավելավճար չեն ստանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ոստիկանության աշխատակիցները, որոնք ապրիլի 17-ից, ըստ էության, աշխատում են արտակարգ ռեժիմով, հավելավճար չեն ստանալու: Համենայնդեպս, այդ է վկայում «Ժողովուրդ» օրաթերթին տրված Ոստիկանության պատասխանը: Պատասխանում ասվում է. «Ոստիկանության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան և տոն օրերին ծառայության համար հավելումներ չեն տրվում»: Իսկ որպես հիմք նշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը:

Ոստիկանությանն ուղղված հարցման միջոցով ցանկանում էինք պարզել, թե ընդդիմության ակցիաների ժամանակ ոստիկանների այդպիսի մեծ ներգրավվածությունը որքան է արժենում պետբյուջեի վրա: Ոստիկանության պատասխանը ներկայացնում ենք ստորև. «Ընթացիկ տարվա մայիսի 1-ից 15-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցող  զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացվող ուժեղացված ծառայությանը  հիմնականում ուղղակիորեն վերագրվում են սննդի ապահովման,  հեղուկ վառելիքի և տրանսպորտային միջոցների վարձակալության ծախսերը։  Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում արտաքին ծառայության մեջ ներգրավված զինծառայողների սննդի ապահովման ծախսերը կազմել են 20,9 մլն. դրամ,  հեղուկ վառելիքի գծով՝  10,1 մլն. դրամ և տրանսպորտային միջոցների վարձակալության համար՝  21,7 մլն. դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: