շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք  ձերբակալվել են

Ոստիկանները հայտնաբերել են Լրագրողի արձանը գողացած անձանց. նրանք ձերբակալվել են

Մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որՆոր Նորքի 1-ին զանգվածում գտնվողՍուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել ենԼրագրողի բրոնզաձույլ արձանը:

Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով,բաժին բերման են ենթարկվել 45 և 42 տարեկան երկուտղամարդ՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: