շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանները հավաքել են ակցիա իրականացնող քաղաքացիների վրանները

Ոստիկանները հավաքել են ակցիա իրականացնող քաղաքացիների վրանները

՛՛Վահագն Մինասյանին կրկին բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար։ Որպես նորամուծություն բերման չենթարկեցին Սուրեն Սահակյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՛՛Քաղաքացու որոշում՛՛ կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

Նշենք, որ ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով։

Հիշեցնենք՝ Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները Մաշտոցի պուրակում վրան են տեղադրել։

՛՛Վրանը տեղադրելուց հետո լինելու ենք Մաշտոցի պուրակում, քաղաքացիները կարող են մոտենալ, մասնակցել քննարկումների՛՛,- նշել էր նա։

  • Կիսվել: