շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանները բերման են ենթարկել 1999 թվականից հետախուզվող անձին

Ոստիկանները բերման են ենթարկել 1999 թվականից հետախուզվող անձին

 Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Բագրատ Ն.-ն:

Ինչպես հայտնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տղամարդը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանություն) մեղադրանքով: Խափանման միջոցը՝  կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:

  • Կիսվել: