երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Օսկանյանը կոչով դիմել է միջազգային հանրությանն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

Օսկանյանը կոչով դիմել է միջազգային հանրությանն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդանյան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կոչով դիմում է միջազգային հանրությանն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին։

Տեսանյութում Օսկանյանն անդրադարձել է այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ ոստիկանների կողմից խոչընդոտելուն:

Նա նշել է, որ իրավիճակը Հայաստանում տագնապեցնող է՝ նվազեցված ինքնիշխանությամբ, աճող ներքին տարաձայնություններով:

՛՛Իշխանությունը պահելու համար ՀՀ իշխանությունները դիմում են ավտորիտար քայլերի։  Միջազգային հանրությունը չպե՛տք է աչք փակի այս զարգացումների վրա։ Ես անձնապես ձեզ՝ որպես դեսպանների, կոչ եմ անում հրապարակայնորեն դատապարտել ոստիկանության վերջին բռնի գործողությունները Հայաստանում՛՛,-նշել է ԱԳ նախկին նախարարը:

  • Կիսվել: