հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Օսիպյանը ընտանեկան հանգամանքներից ելնելով է հրաժարական տվել. Էդուարդ Աղաջանյան

Օսիպյանը ընտանեկան հանգամանքներից ելնելով է հրաժարական տվել. Էդուարդ Աղաջանյան

Վալերիյ Օսիպյանի, որքանով, որ ես եմ տեղյակ ընտանեկան ինչ որ հանգամանքներից ելնելով է հրաժարական տվել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանը գնացել է արձակուրդ, իսկ վերադառնալուն պես հրաժարվել էր։

  • Կիսվել: