հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Որտեղ կարող են դիմել այն կանայք, ովքեր ուզում են ծառայել Զինված ուժերում․ Փաշինյանի խոսնակը տրամադրեց հեռախոսահամարներ

Որտեղ կարող են դիմել այն կանայք, ովքեր ուզում են ծառայել Զինված ուժերում․ Փաշինյանի խոսնակը տրամադրեց հեռախոսահամարներ

Մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են, ուրեմն պետք է լիարժեք ներգրավված պետք է լինեն բոլոր ոլորտներում։ Այս մասին այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պաշտպանության նախարարության առաջ խնդիր եմ դնում, որ եթե մենք լուրջ ենք վերաբերվում այդ ծառայությանը, ապա չափանիշները լրիվ նույնական չեն կարող լինել, որովհետև տարիքային և այլ հանգամանքներ կան։ Մենք չենք կարող կանանց և տղամարդկանց դեպքում զինվորականի նպատմամբ պահանջների տարբերություն լինի, որովհետև զինվորը զինվոր է՝ կին, թե տղամարդ։ Այդ «թույլ սեռի» տրամաբանությունից դուրս պետք է գանք, որովհետև 16-րդ դարում էր թույլ և ուժեղ սեռ, այժմ 21-րդ դարն է։ Հիմա կանայք երկրներ են ղեկավարում, պաշտպանության նախարարներ կան, տիեզերագնացներ կան, զինվորականներ կան։ Դեռ գեներալ չունենք, բայց գնդապետի կոչումով կանայք ունենք, և պետք է այս պրոցեսը զարգացնենք։ Վերջին տարիներին նաև ոստիկանության բաժինների կին պետեր ենք ունեցել։ Մեր երկրի բնակչության մեծամասնությունը կանայք են, ուրեմն պետք է լիարժեք ներգրավված պետք է լինեն բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն իր հերթին տեղեկացրեց հեռուստադիտողներին, որ այն կանայք, ովքեր կամավոր սկզբունքով կցանկանան անցնել պարտադիր զինծառայության, կարող են դիմել իրենց տարածքային զինկոմիսարիտաներ կամ զանգահարել 1-28 հեռախոսահամարին՝ Պաշտպանության նախարարության թեժ գծի համարն է, ինչպես նաև եթե կցանկանան Պարեկային ծառայությունում աշխատել, կարող են դիմել ոստիկանության կրթահամալիր, և զանգահարել՝ 010 77 80 33 հեռախոսահամարով։

Փաշինյանն էլ շեշտեց,որ զանգը ինքնին չի նշանակում, որ կանցնեն ծառայության, որովհետև կան չափանիշներ։

  • Կիսվել: