ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Որքանո՞վ են համընկնում Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը․ «Հայաստանի Հանրապետություն»

Որքանո՞վ են համընկնում Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո ավելի են ուժեղացել պրոթուրքական տրամադրությունները։ Եթե մինչ այդ Անկարայի և Բաքվի հարաբերություններում զարգացվում էր «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարը, ապա հետպատերազմյան շրջանում փորձ է արվում ստուգել, թե ինչպիսի ընդունելություն կգտնի «մեկ ազգ, մեկ պետություն» ունենալու հեռանկարը։ Այս մասին գրում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ 

Չնայած այդ ամենին, որքան էլ այսօր Ադրբեջանում հրապուրված են «մեծ եղբոր» օգնությամբ և հովանավորությամբ «հաղթանակը» ամրապնդելու և զարգացնելու հեռանկարով, այնուամենայնիվ, բռնապետերը հազիվ թե համաձայնեն կիսել իշխանությունը։ Նման տրամադրությունները, իհարկե, օգնում են կոնսոլիդացնել հասարակությունը և ձևավորել գոյություն չունեցող ազգային ինքնություն, բայց նպատակը բնավ միաձուլումը չէ, առնվազն Ադրբեջանի այսօրվա իշխանության համար։

Մինչդեռ թուրքական կողմը բավականին հեռահար և արդյունավետ քաղաքականություն է իրականացնում պրոթուրքական տրամադրություններն առավել խորքային և անբեկանելի դարձնելու համար։ Ամեն փոփոխություն սկսվում է երիտասարդ սերնդին անհրաժեշտ գաղափարներով և արժեքներով դաստիարակելու ճանապարհով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: