ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որքա՞ն գումար է ծախսել ԱՆ-ն COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում. հաշվետվություն

Որքա՞ն գումար է ծախսել ԱՆ-ն COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում. հաշվետվություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  2.990.516.249
 2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  944.091.534
 3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  32.401.889
 4  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  19.309.746
 5  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  1.423.540.261
 6  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  44.900.114
 7  Բժշկական կենտրոնների վերանորոգում  52.343.206
 8  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  87.299.220
   Հանրագումար  5.594.402.219

  • Կիսվել: