ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որպեսզի քննության ժամանակ չասեն Սասունցի Դավիթն արձան է, պետք է ապահովենք անհրաժեշտ մակարդակը․ Զոհրաբյան

Որպեսզի քննության ժամանակ չասեն Սասունցի Դավիթն արձան է, պետք է ապահովենք անհրաժեշտ մակարդակը․ Զոհրաբյան

Որպեսզի քննության ժամանակ  չասեն Սասունցի Դավիթն արձան է, պետք է ապահովենք անհրաժեշտ մակարդակը։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումները» թեմայով լսումների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով բուհերից հայագիտական առարկաների պարտադիր ուսուցումը հանելու մասին՝ Զոհրաբյանը նշեց․

«Այդ քայլը միգուցե ընդունելի լիներ, եթե դպրոցներում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդման այնպիսի որակ ունենայինք, որ դրանց ուսուցումը բուհերում այլևս անհրաժեշտություն չլիներ»,-ասաց նա:

Զոհրաբյանը տվյալներ ներկայացրեց աշակերտների քննությունների գնահատականների մասին՝ նշելով, անբավարար ստացող մեծ թվով աշակերտների և 19 կամ 20 ստացող փոքր թվով երեխաների մասին.

«Ես անձամբ կողմ կլինեի բուհերում լեզվամտածողություն դասավանդելուն, որպեսզի նույնիսկ այս ամբիոնից այլ լեզուներից տարադարձումներ չլինեին՝ «հարցը կայանում է նրանում», «բանը կայանում է նրանում»: Հարցը որևէ ձևով չի կարող կայանալ նրանում: Եկեք նախ դպրոցներում անհրաժեշտ մակարդակի հարցը լուծենք, հետո անցնենք հաջորդ քայլին»,-ասաց նա:

  • Կիսվել: