երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Որպես պլան Բ դիմել ենք Իրանին՝ նրա տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցություն կառուցելու համար․ Ամիրբեկով

Որպես պլան Բ դիմել ենք Իրանին՝ նրա տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցություն կառուցելու համար․ Ամիրբեկով

Չենք կարող Հայաստանին ստիպել կատարել այն, ինչ իրենք «պարտավորվել են»․ Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, Նախիջևանի հետ կապին և միջին միջանցքի գործարկմանը։ 

Նա, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը մեզ համար վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն ազգային անվտանգության, այլև միջին միջանցքի համար այլընտրանքային երթուղի ապահովելու տեսանկյունից։ Մենք այլևս չենք կարող ժամանակ կորցնել: Երեք տարի անց Հայաստանը նույնիսկ չսկսեց 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորումը։

Իհարկե, մենք չենք կարող ստիպել Հայաստանին՝ կատարել այն, ինչ նրանք իրենց վրա են վերցրել, և անիմաստ է ենթադրել, որ մենք ներխուժելու ենք, որպեսզի այդ միջանցքը պարտադրենք ուժով կամ նման մի բան։ Այսպիսով, մենք որպես պլան Բ դիմել ենք Իրանին՝ նրա տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցություն կառուցելու համար»։

  • Կիսվել: