ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը․ Նիկոլ Փաշինյան

Որպես ՀՀ վարչապետ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 26-ին, պատերազմից հետո նորացված կազմով առաջին անգամ նիստ է գումարել։ Նիստի մեկնարկին կառավարության անդամները մեկ րոպե լռությաբ հարգեցին արցախյան պատերազմի զոհերի հիշատակը։

Իր խոսքում վարչապետն ընդգծեց, որ իր վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը։ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես ասաց․

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ժողովուրդ, մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ։ Այս ժամանակը ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայերնակիցներ, քույրեր և եղբայրներ մեզ հետ չեն ապրում այսօր նույնիսկ այս ծանր ժամանակները։ Բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է՝  մենք պետք է ապրենք այս ծանր ժամանակը, եւ պետք է հաղթահարենք ժամանակը եւ նրա ծանրությունը: Որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչ օրս տեղի ունեցածի, այլեւ հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտքաին և ներքին կայունության ապահովումը և նոյեմբրի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձկան առաջնահերթություն և անհրաժեշտություն է և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնցած լինեն այս խնդրի վրա։ Կառավարությունը Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու արդեն երկու մեծ ծրագիր է ընդունել, բավականին մասշտաբային։ Աջակցման միջոցառումների ընունումը կշարունակվի այնքան որքան անհրաժեշտ է։ 

Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լնելու նաև Սյունիքի Գեղարքունիքի մարզերի պատեազմից տուժած բնակավայրերի վերականգնումը, Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ։

Բացարձակ անհրաժեշտություն է անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը։ Այս խնդիրների վրա մենք աշխատում ենք ամենօրյան ռեժիմով։ Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը կախված է ոչ միայն մեզանից։

Զոհվածների ընտանիքներկի, հաշմանդամությաւն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է։

Նույնիսկ այս դժվար ժամանակներում, սակայն, պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք։ Ընդ որում՝ բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվի ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով։

Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգնընթաց, պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու։ Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը, և որոշումներ կայացնելու հնարավորություններ ունենա։ Ըստ այդմ մեր ամենակարևոր անելիքը, կառավարության ամենակարևոր անելիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը։ ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան։ Նաև ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարում պետք է ունենա։

Հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների ստեղծարար ներուժը անսպառ է և մեր առաջիկա ամենակարևոր անելիքը այդ ներուժի կենտրոնացումն է նոր ապագայի կառուցման գործի վրա։ Մենք պիտի թույլ չտանք, որ այդ ապագայի հավատը սպանվի, և մեր ամենօրյա աշխատանքը պետք է ուղղված լինի այդ հավատի ուժեղացմանը, ամրապնդմանը և զարգացմանը»: 

Վարչապետը ներկայացնելով կառավարության կազմի արդեն իսկ կատարված փոփոխությունները նշեց, որ առաջիկայում կփոխվի նաև Էկոնոմիկայի նախարարը։

«Ես ուզում եմ մեր պաշտոնաթող գործընկերներին շնորհակալության հյտնել իրենց ներդրած ջանքերի համար ևնորանշանակ նախարարներին հաջողություններ մաղթել իրենց գործունեության մեջ»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: