ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որպես անհետ կորած 85-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Փոքր Այրումի տարածքին կից քարափում

Որպես անհետ կորած 85-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Փոքր Այրումի տարածքին կից քարափում

Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզի բնակչուհի՝ 85-ամյա Աննա Հ-ն էր, ում երեկվանից հարազատներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնում էին։  

  • Կիսվել: