ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Որոշվել է ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել 19 աշխատակցի. ՍԱՏՄ

Որոշվել է ժամանակավորապես աշխատանքի չթույլատրել 19 աշխատակցի. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ 19 աշխատակցի ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշում:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների կողմից այդ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության: Խախտումը վերացնելուց հետո նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի:

  • Կիսվել: