երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել ՍԴ. Աբովյան

Որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել ՍԴ. Աբովյան

ԱԺ խորհրդի նիստին որոշվեց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Նա հավելեց. ՛՛Ակնհայտ քաղաքական որոշում ընդունվեց։ Քվեարկեցին կողմ, որ ուղարկեն ՍԴ՝ մանդատից զրկել միջնորդությունը։ Այն հանգամանքները եւ այն դրույթները, որոնք ներկայացնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը, այնքան անհեթեթ էին, ընդհանրապես չէին վերաբերում բուն գործընթացներին՛՛:

 

  • Կիսվել: