շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Որոշ տեղերում էլ ՀՀ զինված ուժերն են գտնվում այն տարածքներում, որտեղ Խորհրդային Ադրբեջանի ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանցիները. Սիմոնյան

Որոշ տեղերում էլ ՀՀ զինված ուժերն են գտնվում այն տարածքներում, որտեղ Խորհրդային Ադրբեջանի ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանցիները. Սիմոնյան

Որոշ տեղերում էլ Հայաստանի զինված ուժերն են գտնվում են այն տարածքներում, որտեղ Խորհրդային Ադրբեջանի ժամանակահատվածում գտնվել են ադրբեջանցիները, ուստի սահմանազատման հանձնաժողովն աշխատում է նաեւ այդ ուղղությամբ: Այս մասին այսօր ԱԺ այգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր խաղաղության պայմանագիր կնքել, երբ Ադրբեջանը մտադիր չէ հետ քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքներից:

Սիմոնյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Բայց բնական է, որ երբ մենք հայտարարել ենք 29 800 քկմ-ի մասին եւ համապատասխան համաձայնություն ենք ձեռք բերել աշխարհի ամենակարեւոր մայրաքաղաքներում, նաեւ Ադրբեջանի նախագահն է ներկա գտնվել եւ նույնպես համաձայնել է, դա հենց այն մասին է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան այն տարածքներից, որտեղ ներխուժել են: Եւ եթե կան տեղեր, որտեղ մենք ենք առաջ, մենք նույնպես պետք է այդ նույն տրամաբանությամբ...՛՛:

Լրագրողների հարցին, թե արդյոք մեզ համար սկզբունքայի՞ն հարց է, որ նախ դուրս գան մեր տարածքներից, նոր խաղաղության պայմանագիր կնքվի, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Հիմա մեզ համար սկզբունքայինը խաղաղություն բերելն է, խաղաղության պայմանագիրը ստորագրելը: Սկզբունքների մեծ մասն արդեն քննարկված է, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ մինչեւ Նոր տարի նաեւ մեր առաջարկները հետ ուղարկենք: Այսինքն՝ հնարավորինս արագ արձագանքենք, պրոցեսը շարունակվում է, այն դրական դինամիկա ունի:

Իրենք նաեւ ասում են, որ մենք նկրտումներ ունենք իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ: Հիմա արդյոք Ադրբեջանը պե՞տք է վստահ լինի, որ Հայաստանը մի օր չի հարձակվելու իր վրա եւ գնա հասնի Բաքու, ինչպես ասում էին մեզ մոտ որոշ ճոռոմ մարդիկ: Այդ ճոռոմախոսությունը բերեց այն ամենին, ինչին առերեսվեցինք 30 տարի անց: Մեզ համար կա մի իրականություն, իրենց համար կա մի այլ իրականություն, որոնք հայելային իրար շատ նման են, դրա համար կա խաղաղության գործընթաց, որը մենք տանում ենք առաջ՛՛:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ադրբեջանական կողմից նույնպես կա նման ցանկություն, ինչը իրենք տեսնում են ոչ միայն խոսքով, այլեւ քայլերով:

՛՛Մենք պետք է գնանք այդ ուղղությամբ՛՛,-ասաց նա:

 

  • Կիսվել: