շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որոշ շրջանականներ չմարսեցին այն ռեյթինգը, որն ունի քաղաքապետը․ «Իմ քայլը» խմբակցության անդամ

Որոշ շրջանականներ չմարսեցին այն ռեյթինգը, որն ունի քաղաքապետը․ «Իմ քայլը» խմբակցության անդամ

Աշխատանքը եւ կապիտիլացված աշխատանքը հիմնականում քաղաքապետի շուրջ են կենտրոնացել, ցավում եմ, որ որոշ շրջանականներ չմարսեցին այն ռեյթինգը, որն ունի քաղաքապետը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու անդամ «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը։

«Իմ գիտակից կյանքում Հայկ Մարությանը եղել է ամենալավ եւ ամենաազնիվ քաղաքապետը։ Այս գործընթացը շատ անարդար է։ Երեւանցիներին չի հետաքրքրում, թե ինչպիսի հարաբերություններ են ավագանու կազմում։ Գործն արվում էր, եւ հուսով եմ՝ այդ գործը կշարունակվի։ Միակողմանի չի եղել այս խնդիրը, իհարկե, մենք բոլորս մեր փոքր կամ մեծ ներդրումն ունենք այս իրավիճակում։ Այո, քաղաքապետը երբեմն շատ ինքնուրույն քայլեր է իրականացրել՝ երբեմն առանց ավագանու հետ համաձայնեցնելու, բայց այս իրավիճակն ինձ համար անընդունելի է։ Աշխատանքը եւ կապիտիլացված աշխատանքը հիմնականում քաղաքապետի շուրջ են կենտրոնացել, ցավում եմ, որ որոշ շրջանականներ չմարսեցին այն ռեյթինգը, որն ունի քաղաքապետը»,- նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ հեղափոխությունն իրականացրած մարդիկ այժմ ամենախոցելին են․ «Նրանք ճնշումների են ենթարկվում, եւ ճնշումները նրանց նկատմամբ գնալով ուժեղանում են»։

Եզրափակելով Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին կատարած աշխատանքի եւ ազնվության համար։

  • Կիսվել: