ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է տուգանք՝ հայտարարագիր չներկայացնելու հիմքով․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է տուգանք՝ հայտարարագիր չներկայացնելու հիմքով․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

2021-ին օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակից որոշների նկատմամբ կիրառվել է 200 հազար դրամի տուգանք՝ հայտարարագիր չներկայացնելու հիմքով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՛՛Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին՛՛ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Նա նշեց, որ հանձնաժողովի հիմնական ուղղություններից է պետական պաշտոն զբաղեցնող օրենքով սահմանված կոնկրետ անձանց հայտարարագրերի վերլուծությունը, նոր ներդրված ձևաչափով հայտարարագրերի սպասարկումը:

՛՛Ստուգման ընթացակարգի շրջանակներում առնվազն 959 անձի հայտարարագրի չներկայացման հիմքով արդեն գործողություններ է իրականացրել հանձնաժողովը, որից վերջնական արդյունքում 42 հայտարարագիր փաստացի չներկայացնելու հիմքով հարուցվել են վարչական վարույթներ: Բայց արդեն վարույթի շրջանակում դրանք ներկայացվելու ուժով 28-ը կարճվել է, 11-ի նկատմամբ իրականացվել է պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում և արդեն նաև 9 տուգանք՝ 200 հազար դրամի չափով՛՛,-ասաց Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրեց նաև, որ խորքային վերլուծություն իրականացվել է 210 պաշտոնատար անձի առնչությամբ, որի ընդհանուր թիվը զուտ հայտարարագրերի կազմել է առնվազն 3000, որից առավելագույնը 139-ը եղել են գործող դատավորներ, ԲԴԽ անդամներ և ՍԴ անդամներ:

  • Կիսվել: