ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Որոշ մարդկանց «բենթլիներն» ու դղյակները չհասցրինք ԱԹՍ դարձնել․ մեղավոր ենք, կուղղենք սխալը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Որոշ մարդկանց «բենթլիներն» ու դղյակները չհասցրինք ԱԹՍ դարձնել․ մեղավոր ենք, կուղղենք սխալը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Լուսավոր Հայաստանի» իր գործընկերներին:

«Ես ուզում եմ կոչ անել, պարո՛ն Աբովյան, տիկի՛ն Զոհրաբյան, ավելի զուսպ լինել, որովհետև էն երկու-երեք ամիսը, որում դուք էստեղ ձեզ թույլ էիք տալիս թե՛ տեղից բղավել, թե՛ նկատողություններ անել, թե՛ չգիտեմ՝ ամենակտրուկ ձևով արձագանքել՝ փորձելով ինչ-որ բան ցույց տալ կամ ապացուցել, անցել է, վերջացավ, պրծավ: Եթե տեղյակ չեք, դուրս եկեք փողոց, կտեսնեք:

Ես պարոն Բաբաջանյանի ելույթի գրեթե բոլոր դրույթների հետ համաձայն եմ: Մի բան կա, որ չնշեցիք, պարո՛ն Բաբաջանյան, որ այստեղ մեզ մեղադրում են ամեն ինչի մեջ, 30 տարի իշխանություն եղած մարդիկ էս երկու տարում չարածների մեջ: Այո՛, չարեցինք: Որոշ մարդկանց Բենթլիները, դղյակները չհասցրեինք 2 տարում սարքել ԱԹՍ-ներ: Այո՛, մեղավոր ենք, դա էլ կուղղենք, վստահ եմ»,- ասաց Սիմոնյանը:

Բանախոսը կոչ արեց կոռեկտ լինել «Բարգավաճի», «Լուսավորի» իր գործընկերներին, հարգել միմյանց:

«Բավական է, եկեք հարգենք իրար, որովհետև եթե խոսք է լինելու, դրան այսուհետ նույն ձևի պատասխան է լինելու»,- ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: