հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը․ Նիկոլ Փաշինյան

Որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը․ Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ եւ Ներքին Բազմաբերդում հանդիպումներ ունեցել տեղացիների հետ: Փաշինյանը իր այցի ընթացքում ելույթով է հանդես եկել։

Վարչապետն անդրադարձել է դատականա համակարգին, նշելով․

«Մենք հանգում ենք իրավիճակի, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները ձերբակալում, տանում են կալանավորելու, նրանք ասում են՝ «ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր «առաքելության» իրականացումը»»։

Նրա խոսքով՝ Հայաստանում կան ագրեսիվ ուժեր և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են։

«Ժողովրդի մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ։ Մենք մի շատ մեծ թերություն և մի շատ մեծ առավելություն ունենք։ 2018 թվականին մենք ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր չեն լինելու, վենդետաներ չեն լինելու։ Մենք հավատարիմ ենք մնացել ձեր առջև ստանձնած պարտավորությանը։ Քաղաքական առումով սա, պարզվում է, ահավոր մեծ սխալ է եղել, բայց բարոյական առումով մենք չէինք կարող ձեր առաջ պատրավորություն ստանձնել և այն չկատարել», - հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: