հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որևէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի և Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի․ ԱԺ նախագահ

Որևէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի և Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի․ ԱԺ նախագահ

Որևէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի, երկրորդ, Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի և ՀՀ-ում ազատ զբաղվում է իր գործունեությամբ։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կասկադի տարածքում իր մասնակցությամբ միջադեպին։ 

«Միջադեպի մասին ամեն ինչ ասվել է, առաջին անգամ չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին և հետագայում էլ եմ արձագանքելու: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է նման բան անել: Որեւէ մեկը որևէ մեկին իրավունք չունի վիրավորել, էլ չեմ ասում  ընտրված իշխանություններին: Կա օրենսդրական մեկնաբանություն, այդ առումով որևէ մեկը մարդ չի ծեծել, զուգարանակոնքին գլուխը չի խփել, չի ջարդել, որեւէ հետապնդում չկա: Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել: Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է, թե նման բան է եղել»,-ասաց նա:

  • Կիսվել: