Նույնիսկ միջազգային գործընկերներն են զարմացած Հայաստանի տնտեսական աճից. ԱԺ նախագահ
Հայաստանում աղքատության աստիճանը նվազում է, նույնիսկ միջազգային գործընկերներն են զարմացած Հայաստանի տնտեսական աճից։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այսօր մենք խնդիր ունենք, դժվար է նույնիսկ աշխատող մարդ ճարել: Ես երեկ քայլում էի փողոցով, ամեն երկրորդ, ամեն երրորդ խանութի վրա գրված էր, որ պահանջվում է հաշվապահ, պահանջվում է աշխատող: Տնտեսությունը պետք է զարգացնենք, իսկ դրա համար պետք է խաղաղություն բերենք»,-ասաց նա: