չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Որևէ դժբախտություն տեղի չի ունեցել». «Լուսավոր Հայաստանը»՝ իր պարտության մասին

«Որևէ դժբախտություն տեղի չի ունեցել». «Լուսավոր Հայաստանը»՝ իր պարտության մասին

Այն ուժերը, որոնք ունեցան հաջողություն, խոսել էին  համապետական, քաղաքական խնդիրների շուրջ, մենք՝ բացառապես քաղաքային խնդիրներից ու դրանց լուծումներից, այս մասով մենք համախոհություն չունեցանք։ Այս մասին NEWS.am–ին ասաց ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։

«Մարդիկ քվեարկել են քաղաքական տրամաբանության մեջ, անկախ նրանից, թե քաղաքական պնդումն ինչպիսին էր։ Քաղաքային կոնտեքստն այս ընտրություններում եղել է նվազագույն»,–ասաց նա։

Ըստ Խաժակյանի, ԼՀԿ–ն շարունակելու է աշխատել հանուն Երևանի, նոր ձեռնարկներով է փորձելու հանդես գալ։ «Որևէ դժբախտություն տեղի չի ունեցել։ Ընտրությունների ձևավորած արդյունքները, իհարկե, ցավալի են։ Եթե քվեարկությունը եղել է քաղաքական տրամաբանության մեջ, ուրեմն քաղաքային խնդիրները չեն լուծվելու։ Այս առումով որպես երևանցիներ, տուժելու ենք բոլորս», –նշեց ԼՀԿ անդամը։

  • Կիսվել: