շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Համաձայն եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Սերժիկին ու Քոչարյանին լիազորում եմ բանակցել այդ հարցով. Փաշինյանը դիմեց Ալիևին

Համաձայն եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Սերժիկին ու Քոչարյանին լիազորում եմ բանակցել այդ հարցով. Փաշինյանը դիմեց Ալիևին

Համաձայն եմ, որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց: Այս մասին այսօր Ապարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Սերժ Սարգսյանի առաջարկին ու պաշտոնապես դիմելով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին:

Նա նշեց, որ դիմում է Ալիևին, Կարմիր խաչին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին և լիազորում է պաշտոնապես բանակցել այդ թեմայով։

«Սերժիկ ու Քոչարյան, որպես մարդ առնել-ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել այս գործով: Մեջը եթե մի քանի հազար դոլար էլ աշխատեք, կարծում եմ՝ ձեր լափամանին պատեհ ավելցուկ կլինի։ Հանկարծ չմտածեք, թե էմոցիոնալ բան եմ ասում, ասում եմ պաշտոնապես, գնացեք, բանակցեք»,- հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով երեկ հայ գերիների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, մասնավորապես, ասել էր․

«Ես չեմ ասում հրաձգություն չի եղել, ես չեմ ասում նրանք չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել է, բայց գերինե՞ր։

Դա խիղճ ունի՞։ Նա չի հասկանո՞ւմ այդ մարդիկ ինչի մեջով են անցել, չի հասկանո՞ւմ, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե իրենց երբ են բռնաբարելու, սպանելու, խոշտանգելու։

Ո՞նց կարող է այդպիսի բան լինել։ Նա հասկանո՞ւմ է, թե այդ մարդիկ ինչ վիճակում են։ Պետք է թքես այդպիսի ղեկավարի վրա։ Թող իր երեխան տանի տա, տեղը 20-25 ռազմագերի բերի, տեսնեմ՝ դրանից հետո այդպես կխոսի՞ ռազմագերիների մասին»։

 

 

  • Կիսվել: