ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օրական արտադրվում է 6-7 տոննա ալկոգել, դիմակների հարցով՝ գնանկման միտում կա․ ՏՄՊՊՀ նախագահ

Օրական արտադրվում է 6-7 տոննա ալկոգել, դիմակների հարցով՝ գնանկման միտում կա․ ՏՄՊՊՀ նախագահ

Ալկոգելի մասով երեկ հանդիպում եմ ունեցել ներքին արտադրողների հետ, օրական 6-7 տոնա ալկոգել է արտադրվում Հայաստանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Մենք ամեն օր դիտարկում ենք անում։ Մենք խոսել ենք նաև դեղատնային խոշոր ցանցերի հետ, նրանք ասում են, որ ստանում են և շուտ վերջանում է։ Չեմ կարող ասել, թե Հայաստանում ինչքան է ալկոգելի սպառումը։ Եթե բնակչության թվով հաշվում ենք, ապա արտադրությունը բավականացնում է»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Նա նաև ասաց, որ պահեստավորված որոշակի խմբաքանակ կա։ Գևորգյանը շեշտեց, որ ալկոգելի մասով գնային ոչ մի փոփոխություն չի եղել։

«Իսկ դիմակները, քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվել և տարբեր գներով, այստեղ գնային փոփոխություններ կան, սակայն մեզ տնտեսվարողները հայտնում են, որ գնանկման միտում կա, քանի որ Չինաստանն էլ է առաջարկել դիմակներ վաճառել։ Հիմա շուկայում մեծածախ գնման դեպքում դիմակների գինը տատանվում է 150-200 դրամի սահմաններում։ Որոշակի քանակություն արդեն իսկ մտել է ՀՀ, նաև որոշակի լոկալ փոքր արտադրություն են սկսել տնտեսվարողները։ Արտադրողները չէին պատկերացնում, որ այս ծավալի պահանջարկ կլինի, սակայն մի քանի օրվա ընթացքում կազմակերպվեցին և ավելի շատ արտադրեցին»։

  • Կիսվել: