ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք

ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով մեկնել է Աթենք մասնակցելու հունիսի 28-30-ը կայանալիք Մրցակցության միջազգային համաժողովին։

Համաժողովին ներկա են լինելու Եվրոպական միության մրցակցային մարմինների ղեկավարներ և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի շրջանակում տեղի կունենան քննարկումներ մրցակցության քաղաքականությանը վերաբերող կարևոր նշանակություն ունեցող հարցերի, ինչպես նաև մրցակցային մարմինների միջև համագործակցության խթանման ուղիների վերաբերյալ։

  • Կիսվել: