չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Որ մնայի, Անդրանիկ Թևանյանին հարցնելու էի՝ ինչի՞ էր, օրինակ, ռուսական TV-ներում ՀՀ անկախությունը սակարկում. Խաչատրյան

Որ մնայի, Անդրանիկ Թևանյանին հարցնելու էի՝ ինչի՞ էր, օրինակ, ռուսական TV-ներում ՀՀ անկախությունը սակարկում. Խաչատրյան

Ես երբեք վիճաբանություններից չեմ խուսափում, անկեղծ ասած սիրով կմնայի դահլիճում և օրինակ զեկուցողին հարց կտայի, թե ինչու հրաժարվեց քաղաքացիների կողմից իրեն տված ավագանու մանդատից և չեկավ քվեարկելու, բոյկոտելու, բարձրաձայնելու նախագծերը, որոնք այս 1,5 տարվա ընթացքում եղել են այստեղ: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն«» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը, երբ պետք է քննարկվեր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանի նախագիծը, որը վերաբերում էր տրանսպորտի գները չբարձրացնելուն:

«Ճիշտն ասած մնալուց տվյալ մարդուն պետք է հարց հղեինք, թե ինչի՞ էր, օրինակ, ռուսական հեռուստաընկերություններում Հայաստանի անկախությունը սակարկում, թե դրսի, թե՞ ներսի պատվերով են Հայաստանն առքուվաճառքի հանել իր քաղաքական, հայրերն ու քաղաքական թիմերը: Այդ հարցերն էին տրվելու և հետևաբար պատասխան չունենալուց իրենք սադրելու էին, անախորժություն էր լինելու։ Բնավ դրանից չենք խուսափել, այլ ընդամենը մենք ունեցել ենք մեր նախագծերը տրանսպորտի, մենք ընդունել ենք այդ նախագիծը, որ բերվել է մեր երկու խմբակցությունների կողմից, ընդունվել է: Սակագնային փաթեթը արդեն իսկ կիրառվում է, որը ժողովուրդը առանց բոյկոտի հիմա օգտվում է»,-ասաց նա:

Անի Խաչատրյանը նկատեց, որ զեկուցողը (նկատի ունի Անդրանիկ Թեւանյանին-խմբ)  ստացել էր երեւանցիներից մանդատ և կարող էր որպես ավագանու անդամ այստեղ լինել, սակայն վայր էր դրել մանդատը:

Դիտարկմանը, որ տասնյակ հազարավոր ստորագրություններ կան, որոնք աջակցում են այս նածագծին, «Հանրապետություն» խմբակցության ղեկավարն ասաց. «Տասնյակ հազարավոր մարդկանց համաձայնություն էլ մենք ունենք, որոնք մեզ քվե են տվել:

«Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արտակ Զեյնալյանն էլ, ես էլ բազմիցս մեր հարցազրույցներում նշել ենք, որ տրանսպորտի բարեփոխումներն անելուց հետո տրանսպորտի սակագինը ուզենք, թե չուզենք բարձրանալու է»,-ասաց նա՝ հավաստիացնելով, որ Երևանի քաղաքացիները ունենալու են իրենց արժանի տրանսպորտային ցանց:

Նա հայտարարեց, որ Անդրանիկ Թեւանյանի բերած նախագծի տակ ոչ մի հաշվարկ դրված չէ, այն ընդամենը պոպուլիզմ է:

  • Կիսվել: