հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Որ երկրներից են տրանսֆերտներն աճել դեպի Հայաստան. «Ժողովուրդ»

Որ երկրներից են տրանսֆերտներն աճել դեպի Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը աճ է արձանագրել: Այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 93 մլն 997 հազար դոլար:

Նկատենք, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 28 մլն 630 հազար դոլարով, իսկ Հայաստանից հոկտեմբերին դուրս է եկել 117 մլն 433 հազար դոլար գումար: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հոկտեմբեր ամսին կազմել է 75 մլն 25 հազար դոլար։

Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի պակասել. եթե այս տարվա սեպտեմբերին այն կազմել է 46 մլն 138 հազար դոլար, ապա հոկտեմբերին դարձել է 37 մլն 668 հազար դոլար»։

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։

  • Կիսվել: