երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Օնիկ Գասպարյանը՝ Քոչարյանի շտաբում.  «Հրապարակ»

Օնիկ Գասպարյանը՝ Քոչարյանի շտաբում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքները թեժ ընթացքի մեջ են՝ ոչ միայն յուրաքանչյուր մարզում, այլեւ շրջաններում են շտաբի պատասխանատուներ նշանակվել։

Օրինակ, Տավուշի մարզային շտաբը կգլխավորի ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը, Իջեւանի պատասխանատուն ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է, Նոյեմբերյանի շրջանինը՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանինը՝ նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։ Տավուշի աշխատանքները համակարգում է նաեւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: