երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան

Ոնց որ մսիցդ պոկած լինի, ճանապարհները սիրուն սարքում են, մեկ էլ տեսնում ես մի տեղ կտրել են. Փաշինյան

Խցանումների պրոբլեմների շատ քաղաքներ բախվում են և ստորգետնյա քաղաքի ռազմավարությունները հիմա ավելի ու ավելի շատ տեղերում են տարածված։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպեսզի ստորգետնյա ենթակառուցվածքներ կառուցվեն այնպիսի, որ ամեն ինչի սպասարկման համար ճանապարհային շերտի հետ կապված առնչություններ կամ չլինեն, կամ նվազագույնի հասցվեն։ Իհարկե պարզ է, որ դա ահռելի ներդրում է։

հիմա միտում կա, որ էլեկտրական ենթակայանները ստորգետնյա են տանում, որովհետև նաև ջերմային ռեժիմները ավելի հեշտ է ապահովվել այդտեղ, սպասարկումը ավելի հեշտ է ապահովվել։ Կարծում եմ, որ Երևանի և մեր մյուս քաղաքների համար էլ այսպիսի ռազմավարություններ պետք է մենք որդեգրենք։

Օրինակ, Կոտայքի մարզում և բոլոր մարզերում էլ, հրաշալի ճանապարհներ են կառուցված, գծանշած, մեկ էլ տեսնում ենք մի տեղ կտրած է։ Ցավալի տեսարան է,  ոնց որ մսիցդ պոկած լինի, այ այդպիսի զգացողություն է լինում, որ այդքան ջանքը գործադրվել է տասնամյակներով գոյություն չունեցող ճանապարհը բերվել է լավ տեսքի, բայց մեկ էլ տեսնում ես մի 20 սմ ճանապարհը էս ծերից էն ծերը կտրել են։ Դա նշանակում է, որ այդտեղից ջուրը մտնելու է ու քայքայումը այդտեղից սկսելու է»,–ասաց նա։

  • Կիսվել: