հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոմանք սահմանների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն ԳՇ-ն սարքել էին քաղաքական քննարկումների գրասենյակ. Փաշինյան

Ոմանք սահմանների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն ԳՇ-ն սարքել էին քաղաքական քննարկումների գրասենյակ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վանաձորցիների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով Սոթքից Խոզնավար սահմանին ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ոմանք սահմանների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն Գլխավոր շտաբը սարքել էին քաղաքական քննարկումների գրասենյակ: «2020թ. պատերազմից հետո իմ առաջին հրամանը  ԳՇ պետին եղել է հետևյալը՝ օր ու գիշեր զբաղվել սահմանային նոր հատվածի կահավորմամբ: Բայց ամեն անգամ ես տեսնում եմ, որ իրենք, որ ԳՇ պետն ու տեղակալը ոչ թե իրենց գործով են զբաղված, այլ՝ քաղաքականությամբ Սերժի հետ, Ռոբերտի հետ, էս մի կուսակցության հետ, էն մի կուսակցության հետ, և փետրվարի 25-ին հանդես եկան իմ ու կառավարության հրաժարականի պահանջով»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, ինքն այն ժամանակ բոլորին զգուշացրել է՝ անվտանգային լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած: 

«Ամբողջ բանակը զբաղված էր քաղաքական ինտրիգներով: Ես իմացել եմ՝ բանակում ով, ում համախոհն է, բայց 2018թ. վարչապետ ընտրվելով ես ասել եմ՝ բանակը պետք է լինի անձեռնմխելի»,- նշեց նա: 

  • Կիսվել: