Ոմանք պետք է շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա. Փաշինյան
Ոմանք պետք է շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մեկնաբանությունների մասին, թե ինքն արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական հարցերի լուծման համար:
«Հակառակ դեպքում հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կացնկացնեին և իրենց խոսքը կասեին մի շարք կոնկրետ դեպքերի, անձած գործունեության կապակցոթյամբ: Եթե նրանք հանրահավաք ասելով հասկանում են 10 հազար դրամով սահմանափակ թվով մարդկանց հրապարակ բերելը, ապա նրանց հույսերը շատ արագ կփլուզվեն՝ արտակարգ դրության ժամանակ, կամ՝ դրանից հետո:
Հնարավորության ի հայտ գալու դեպքում դեռ հարց է՝ հեղափոխության կողմնակիցները, թե կառավարութան հակառակորդներն ավելի շուտ ու ավելի շատ հանրահավաքներ կանեն: Հարց է, թե ովքեր այդ հանրահավաքներով ավելի կոնկրետ, գործնական, արագ հարցեր կլուծեին, կամ դեռ կլուծեն: Կապրենք կտեսնենք»,- ասաց Փաշինյանը։


