ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոմանք հույս ունեն Արցախի նախագահ դարձնել նրան, որը մերժված է ժողովրդի կողմից, բայց դա չի ստացվելու․ վարչապետ

Ոմանք հույս ունեն Արցախի նախագահ դարձնել նրան, որը մերժված է ժողովրդի կողմից, բայց դա չի ստացվելու․ վարչապետ

Ոմանք հույս ունեն Արցախի նախագահ դարձնել նրան, որը մերժված է բոլորի ու ժողովրդի կողմից: Բայց դա էլ չի ստացվելու, քանի որ Հայաստանի ու Արցախի ղեկավարների և կառավարությունների համար այս սցենարը պարզ է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

«Այդ սցենարի սպառնալիքները պարզ է, այն պարզ է նաև Արցախի ժողովրդի համար: Հիմա շարունակում են պնդել, որ Արցախի հարցում մենք վարում ենք ոչ հայանպաստ քաղաքականություն և եթե Արցախում ընտրվի այնպիսի նախագահ, որը դեմ չէ Հայաստանի իշխանություններին, դա սպառնալիք է ստեղծում Արցախի համար։ Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը էս իշխանությունը կորցրեց»,-ասաց նա ու ներկայացրեց բանակցությունների սեղանին նախորդ իշխանությունների կողմից դրված բանակցային փաստաթուղթը, որի համաձայն, յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին՝ պայմանով որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք։

«Եթե Արցախի ժողովուրդը և բոլորը կասեն, որ սա է բանակցության հիմքը, սա կհայտնվի բանակցությունների սեղանին։ Հիմա ես Արցախի բոլոր թեկնածուներից պահանջում եմ՝ ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Եթե այս առաջրկություններից ես շարունակեմ բանակցությունները, ապա միջազգային հանրությունը դեմ չէ, խնդիր չի տեսնում, կարող է շարունակվել այդպես։ Հայաստանի որևէ կառավարություն Արցախի հարցում երբևէ թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունն է»,- հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: