կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«ՈՄԱ»-ն դեկտեմբերի 31-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կանցկացնի «Հետախույզի գիշեր» միջոցառումը

«ՈՄԱ»-ն դեկտեմբերի 31-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կանցկացնի «Հետախույզի գիշեր» միջոցառումը

«ՈՄԱ» ռազմահայրենասիրական կազմակերպությունը դեկտեմբերի 30-ի՝ լույս 31-ի գիշերը (00:00) կանցկացնի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում․

«Սիրելի՛ հայրենակիցներ, համաձայն ավանդույթի՝ ՈՄԱ-ն դեկտեմբերի 30-ի՝ լույս 31-ի գիշերը (00:00) կանցկացնի «Հետախույզի գիշեր» միջոցառումը, որի ժամանակ պատվանշաններ և նվերներ կշնորհի ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված սխրագործ մարտիկներին:

Շնորհակալություն կհայտնենք «ԳՄԲԵԹ 2» շինհրապարակներում մեծ աշխատանք կատարած մեր բոլոր կամավորներին, որոնք մի ողջ տարի իրենց շաբաթ և կիրակի օրերը նվիրել են ամրաշինական աշխատանքներին:

Միասին կհիշենք հանուն հայրենիքի իրենց հերոսական կռիվը մղած մեր հերոս եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր սեփական կյանքի գնով պաշտպանեցին իրենց հողը:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ:

Մուտքն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: