երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան

Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան

Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե դա կողմնակալ է՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա:

Հետևաբար, սա պատկառելի զեկույց է՝ փաստերով և վերլուծություններով, որն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,- գրել է Մարուքյանը։

Դիտումների քանակ4

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: