հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք Ադրբեջանի, անձամբ Ալիեւների կլանի դեմ. Մարուքյանի դիմում է եվրոպական երկրներին

Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք Ադրբեջանի, անձամբ Ալիեւների կլանի դեմ. Մարուքյանի դիմում է եվրոպական երկրներին

Սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիեւների կլանի դեմ: Նման խորագրով գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ԱԺ ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցուոյան ղեկավար Էդմոն Մարուքյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ողջունում եմ մեզ աջակցելու եվրոպական երկրների ցանկությունը, շնորհակալություն հայտնում եվրոպական երկրների ղեկավարներին` աջակցության խոսքերի ու մեր սահմանին տիրող իրավիճակով մտահոգվելու համար։ 
 
՛՛Սակայն Արեւմուտքի երկրները կարող էին ցույց տալ մեզ իրական օգնություն։
 
Կոչ ենք անում Արեւմուտքի երկրներին սանկցիաներ կիրառել, այդ թվում` անձնական` ընդդեմ ագրեսոր պետության ղեկավար Իլհամ Ալիեւի ու նրա կլանի, օրինակ, սառեցնելով եվրոպական երկրներում նրանց ունեցած միջոցները, քանի որ սանկցիաներն ամենահզոր ու միաժամանակ ամենագործուն ռումբն է, որը կհարվածի ադրբեջանական ռեժիմի զավթողական պլաններին, կկասեցնի մեր սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ գործողությունները, նրանց ոտնձգությունները հայկական սահմանների նկատմամբ։
 
Օգնեք մեզ` սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիեւների կլանի դեմ ու դա կլինի շատ լավ աջակցություն հայ ժողովրդին՛:

  • Կիսվել: