կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ

Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա առիթով ողջունել է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը լուսաբանող մասնագետներին:

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը մենք ողջունում ենք այն մասնագետներին, ովքեր կանգնած են արդարության կողքին և լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը։ Մենք հիշում ենք նրանց, ովքեր ձայն են տվել պատերազմի, շրջափակման թակարդում գտնվող և բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-նշել է նսա:

  • Կիսվել: