երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ողջունում ենք կողմերի ղեկավարների՝ փոխադարձ և արժանապատիվ համաձայնությունների հասնելու պատրատակամությունը. Զարիֆը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին

Ողջունում ենք կողմերի ղեկավարների՝ փոխադարձ և արժանապատիվ համաձայնությունների հասնելու պատրատակամությունը. Զարիֆը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասին

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը լարվածությունը մեղմացնելու և տարաձայնությունները լուծելու հարցում: Այս մասին Բաքու և Երևան այցելեուց հետո ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է ՛՛Թանսիմ՛՛-ը:

Նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ՛՛ինտենսիվ բանակցություններ են վարում երկկողմ կապերի և վերջին լարվածությունների հարցով՛՛:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Իրանը միշտ պնդել է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Ողջունում ենք կողմերի ղեկավարների՝ փոխադարձ և արժանապատիվ համաձայնությունների հասնելու պատրատակամությունը: Մեծ հնարավորություններ կան տարածաշրջանային համագործակցության համար՛՛:

Զարիֆի խոսքով՝ր Իրանը մտահոգված է տարածաշրջանում տիրող ցանկացած լարվածությամբ և կարևորում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականությունը, որը կարմիր գիծ է հանդիսանում Իսլամական Հանրապետության համար:

Իրանցի նախարարը հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը շուտով կնվազի, ինչը թույլ կտա տարածաշրջանի երկրներին առաջ շարժվել դեպի կայունություն և մեծացնել համագործակցությունը՝ հանուն տարածաշրջանի ժողովուրդների:

 

  • Կիսվել: