երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը. ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը. ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների խմբի նախագահ Մարինա Կալյուրանդն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու երկու երկրների մտադրությունը՛՛:

  • Կիսվել: