ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը. Գարեգին Բ

Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը. Գարեգին Բ

Ողջունում ենք Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։ Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
 
«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։
 
Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին»,-նշել է նա։

  • Կիսվել: