Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը. Բլինքեն
Ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ ձգտելով ամրապնդել այն: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
՛՛ԱՄՆ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն՛՛,-նշել է նա: