ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ողջունում եմ ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը. ԵԱՀԿ նախագահ

Ողջունում եմ ՌԴ-ի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը. ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ ողջունելով հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Բանակցություններ վարեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ողջունում եմ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը ու դեէսկալացիայի կոչ եմ անում՛՛:

Լինդեն հավելել է, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում խաղաղ գործընթացը:
 
 
 

  • Կիսվել: