հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ողջունում եմ Հաշվեքննիչ պալատի բոլոր բացահայտումները. Փաշինյան

Ողջունում եմ Հաշվեքննիչ պալատի բոլոր բացահայտումները. Փաշինյան

Ողջունում եմ Հաշվեքննիչ պալատի բոլոր բացահայտումները: Դրանք ուղարկվել են Դատախազություն, և իրավապահ մարմինները պետք է պատշաճ ձևով քննեն բոլոր դեպքերն ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց.  «Հանուն արդարամտության ուզում եմ ընդգծել, որ, օրինակ՝ վերջերս էլ մի քրեական գործ էր հարուցվել այն փաստի առիթով, թե ինչպես Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը պատկանող ավտոմեքենայի հետ կապված չարաշահումներ էին տեղի ունեցել, աշխատավարձեր էին դուրս գրվել տարբեր մարդկանց վրա, և նաև մամուլում հրապարակումներ եղան, թե ինչպես մի ընդդիմադիր խմբակցության ղեկավար պետական բյուջեից, որպես Երևանում բնակարան չունեցող պատգամավոր, ԱԺ-ից գումարներ էր ստացել և իր ընտանիքին պատկանող բնակարանի հիփոքեթային վարկն էր փակել: Ես ցավում եմ, որ մեր իրավապահ մարմինները երբեմն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ իրավախախտների նկատմամբ»

Փաշինանը հավելեց, որ կոռուպցիայի և չարաշահումների բոլոր դեպքերը պետք է քննվեն պատշաճ ձևով:

  • Կիսվել: