հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը փակ է լինելու

Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը փակ է լինելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին InfoPort.am հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուլիսի 14-20-ը ժամը 09։00-19։00-ն (բացառությամբ ժամը 13։00-14։00-ն) արհեստական պայթեցման աշխատանքների նպատակով Օձուն-Թումանյան ճանապարհահատվածի 11-րդ կմ-ը փակ է լինելու։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

  • Կիսվել: