երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ոչնչացվել է աշխարհի ամենահայտնի ահաբեկիչը․ Թրամփ

Ոչնչացվել է աշխարհի ամենահայտնի ահաբեկիչը․ Թրամփ

Ոչնչացվել է աշխարհի ամենահայտնի ահաբեկիչը։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի․

«Այս գիշեր, իմ հրամանով, ամերիկացի խիզախ զինվորները և Նիգերիայի զինված ուժերը անթերի իրականացրին մանրակրկիտ ծրագրված և չափազանց բարդ գործողություն՝ մարտի դաշտից վերացնելու աշխարհի ամենահայտնի ահաբեկչին։

Աբու-Բիլալ ալ-Մինուկին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համաշխարհային կառույցի երկրորդ դեմքը, կարծում էր, թե կարող է թաքնվել Աֆրիկայում, սակայն նա նույնիսկ չէր պատկերացնում, որ մենք ունեինք աղբյուրներ, որոնք մեզ մշտապես տեղեկացնում էին նրա գործողությունների մասին։ Այժմ նա այլևս չի ահաբեկի Աֆրիկայի ժողովուրդներին և չի մասնակցի ամերիկացիների դեմ ուղղված գործողությունների ծրագրավորմանը։

Նրա վերացմամբ «Իսլամական պետության» համաշխարհային գործունեությունը զգալիորեն թուլացել է։ Շնորհակալություն Նիգերիայի կառավարությանը՝ այս գործողության ընթացքում համագործակցության համար»։

  • Կիսվել: