Ոչինչ չի խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացի Ադրբեջանի կամքի բացակայությունից. ՔՊ-ական պատգամավոր
Ոչինչ չի խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բացի Ադրբեջանի կամքի բացակայությունից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Հայաստանի դիրքորոշումը, ըստ նրա, չի փոխվել. Հայաստանը հայտարարել է նախապես համաձայնեցված կետերի շրջանակներում համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։
«Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածներով, որոնք, մեր գնահատմամբ, համոզմամբ, ամբողջությամբ պատասխանում են այն հարցերին, թե որոնք պետք է լինեն հիմնարար սկզբունքները, որով պետք է կարգավորվեն հարաբերությունները, նաև վստահություն մթնոլորտ ձևավորելու և գործընթացում առաջ շարժվելու հնարավորություն է տալիս»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։