հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ոչ պետական ժողովրդից պետական ժողովրդի վերածվելու պահը Սահմանադրական հանրաքվեն է. Փաշինյան (տեսանյութ)

Ոչ պետական ժողովրդից պետական ժողովրդի վերածվելու պահը Սահմանադրական հանրաքվեն է. Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային ռադիոյին։ 

Վարչապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հաղորդման անոնսը, որտեղ Փաշինյանը ասում է.

«Մենք պետք է չթողնենք, որ ոչ մեկ դրսից մեր պետական հարցերին խառնվի: Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես, լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել, ինչու էս դու քո բանակը ուժեղացում:

Լեգիտիմ հարաբերությունը հետևյալն է՝ ինչ եմ ակնկալում ես ձեզանից, և ինչ եք ակնկալում դուք ինձանից: Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Որն է այն կետը, որն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վերածվում են պետական ժողովրդի, այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է»:

Հաղորդումը եթեր կհեռարձակվի այսօր 19:00-ին Հանրային ռադիոյի եթերում: 

  • Կիսվել: