երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի տարածքն ենք դիտարկում, անաչառ ենք․ ԵՄ առաքելության ղեկավար

Ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի տարածքն ենք դիտարկում, անաչառ ենք․ ԵՄ առաքելության ղեկավար

Մենք անաչառ ենք, անկողմնակալ, միայն Ադրբեջանի տարածքին չենք նայում, դիտարկում ենք նաև Հայաստանի տարածքը, հաղորդում՝ ինչ է կատարվում Հայաստանում՝ դիրքերի ամրապնդում, ուժեղացում, նոր ուժերի ավելացում։ Սահմանում տեսանելի ենք երկու կողմին էլ, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ Հանրային Հ/Ը-ի եթերում՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունից․

«Հեռադիտակներից զատ տեսախցիկներ ունենք, լուսանկարներ ենք անում սահմանից։ Արխիվացնում ենք մեր տվյալները, Բրյուսելին զեկույցներ ենք ներկայացնում», – ասել է նա՝ ընդգծելվ, որ հիմա ավելի մեծ շանս կա խաղաղության ու ապագայի․ «Նորություններ կան, որ նավթով ու գազով գնացքներ են գալիս Հայաստան, դա վստահություն է ներշնչում»։

  • Կիսվել: