չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ոչ մի վայրկյան պետք չէ կասկածել Նժդեհի հերոսության հարցում. ռուս պատգամավորի հոդվածը

Ոչ մի վայրկյան պետք չէ կասկածել Նժդեհի հերոսության հարցում. ռուս պատգամավորի հոդվածը

ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագաի տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Московский Комсомолец» թերթում հրապարակել է «Հաճախակի գնացեք գրադարան» վերտառությամբ հոդված, որը վերաբերում է Գարեգին Նժդեհին:

Նա դատապարտել է ՌԴ-ում Նժդեհի հուշատախտակի պղծումը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ Հայաստանի ազգային հերոսի նկատմամբ արշավը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից և ուղղորդվում է անմիջապես Բաքվից:

Ըստ Զատուլինի՝ ադրբեջանական կողմը Նժդեհի խաղաքարտն օգտագործում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարելու համար, սակայն ոչ մի վայրկյան պետք չէ կասկածել Նժդեհի հերոսության հարցում:

Պատգամավորը նշել է, որ Նժդեհին Հայաստանում հերոս համարում են Առաջին աշխարհամարտի տարիներին ծավալած գործունեության և Թուրքիայի դեմ պայքարի համար:

«Երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկը ներկ վերցնի ձեռքը, թող իմանա, որ ավելի լավ է գնա գրադարան»,-ասել է Զատուլինը և հավելել, որ Նժդեհը բոլշևիկներին չվստահելու հիմքեր  է ունեցել, որովհետև նրանք Աթաթուրքի հետ գործարքի են գնացել: Դրա արդյունքում Թուրքիային բաժին են հասել հայկական Կարսը, Արդահանը, Բայազետը և այլ տարածքներ:

  • Կիսվել: